Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում՝ ապրիլի 2-ին, ապրիլի 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր, առաջիկա գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Վաղը ցերեկը, ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG