Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը հրամանագիր ստորագրեց սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում, Ստեփանակերտ, 20-ը փետրվարի, 2017թ․
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը քվեարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում, Ստեփանակերտ, 20-ը փետրվարի, 2017թ․

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը, ԼՂ Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված և ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։

Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ասված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվեց այս տարվա փետրվարի 20-ին: Ի տարբերություն 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգ ընտրած Հայաստանի՝ Ղարաբաղում նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG