Մատչելիության հղումներ

ՕՐՕ ներկայացուցիչը ԿԸՀ-ին խնդրում է դատարան դիմել՝ ՀՀԿ ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումներից, մարտ, 2017թ․
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպումներից, մարտ, 2017թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը հանձնաժողովին խնդրում է դիմել դատարան՝ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրած դիմումում Անդրանիկ Գրիգորյանը մասնավորապես գրել է․ - «Սույն թվականի մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը տարածեց տեղեկատվություն իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: ԶԼՄ-ներով ներկայացվեցին ձայնագրություններ, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու մասին փաստը: <…> Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է թեկնածուի կամ ընտրություններին մասնակցող կուսակցության կողմից»:

«Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 88 հոդվածի 2-րդ մասով եւ 19-րդ հոդվածի 8-րդ մասով՝ խնդրում ենք ԿԸՀ-ից, որպես ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցող մարմին, դիմել դատարան «Հայատանի Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար», - ասված է ՕՐՕ դաշինքի ներկայացուցչի դիմումում, որին կից ներկայացվել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ տրամադրած ձայնագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG