Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը


Այսօր առավոտյան՝ Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի մարտի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Ի պատասխան «Ազատության» հարցման Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների և օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող՝ ընտրելու իրավունք ունեցող, ընտանիքի անդամների էլեկտրոնային եղանակով քվեարկողների թիվը 877 է:

Նրանք քվեարկելու են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ էլեկտրոնային քվեարկությունն ապահովող հատուկ համակարգի միջոցով: Քվեարկության կարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG