Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանրապետական կոնգրեսականների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների հարցեր


Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մարտի 22-ին Կոնգրեսում հանդիպումներ է ունեցել հանրապետական կոնգրեսականներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Դևիդ Վալադաոյի և Դևիդ Թրոթի, ինչպես նաև հանձնախմբի անդամ Դուգլաս Լամբըրնի հետ:

Ըստ արտգործնախարարության այսօրվա հաղորդագրության, դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին` Հայաստանին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու ու հայկական շահերը Կոնգրեսում պաշտպանելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերի վերաբերյալ, քննարկել տարածաշրջանային մի շարք խնդիրներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության և Հայաստանի կողմից բազմաթիվ փախստականներ ընդունելու հարցերը:

Դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականներն անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացին:

Կոնգրեսականները հավաստիացրել են, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իրենց ջանքերը շարունակական կլինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG