Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Հունաստանի ԱԳ նախարարը


Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիաս, արխիվ
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիաս, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, մարտի 8-10-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:

Հունաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի նախագահն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նիկոս Կոցիասը հանդիպումներ կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Մարտի 10-ին կկայանան Հայաստանի և Հունաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG