Մատչելիության հղումներ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՆ


Հայաստանի ճանապարհներից մեկը, արխիվ
Հայաստանի ճանապարհներից մեկը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ի ժամը 13:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը, իսկ այլընտրանքային ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG