Մատչելիության հղումներ

Առնվազն 5 զոհված, 20 վիրավոր՝ Պակիստանում զինված հարձակման հետևանքով


Պակիստան - Ոստիկանները դեպքի վայրում, Տանգի, 21-ը փետրվարի, 2017թ․
Պակիստան - Ոստիկանները դեպքի վայրում, Տանգի, 21-ը փետրվարի, 2017թ․

Պակիստանում այսօր առավոտյան տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, ավելի քան 20 մարդ վնասվածքներ են ստացել:

Տանգի քաղաքում երեք անձինք, փորձելով մտնել դատարանի դահլիճ, կրակ են բացել և նռնակներ նետել մարդկանց ուղղությամբ:

Հարձակվողներից մեկը ինքնասպան է եղել, մյուսը՝ սպանվել փոխհրաձգության ժամանակ, France-Presse-ի փոխանցմամբ` ոստիկանությունը փնտրում է երրորդին:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան»-ի պակիստանյան թևը:

Վերջին տասը օրվա ընթացքում ահաբեկչությունների հետևանքով Պակիստանում ավելի քան 100 մարդ է սպանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG