Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Մոգերինիի հետ


Էդվարդ Նալբանդյան և Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Էդվարդ Նալբանդյան և Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիի հետ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են առաջիկայում Հայաստանի նախագահի Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են Հայաստանի և Եվրամիության միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG