Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


Այսօր ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2,8 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG