Մատչելիության հղումներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Իջևան-Սարիգյուղ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Կոտայքի Աբովյան քաղաքներում, Արարատի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ: Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կոտայքի Աբովյան, Արագածոտնի Ապարան, Արագած քաղաքներում, Արարատի Արտաշատ, Վեդի, Վանաձոր-Ստեփանավան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG