Մատչելիության հղումներ

52 կողմ, 47 դեմ ձայների հարաբերակցությամբ չորեքշաբթի օրը ԱՄՆ Սենատը հաստատեց Ջեֆ Սեշընզին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում։

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին պաշտոնից ազատել էր գլխավոր դատախազ Սելի Յեյթսին, երբ վերջինս չէր պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելելու որոշումը:

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դեյնա Բոենթեն՝ մինչ այդ պաշտոնում Ալաբամայից ընտրված սենատոր Ջեֆ Սեշընզի թեկնածության հաստատումը Սենատի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG