Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազին, երբ վերջինս չի պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելելու որոշումը:

Թրամփը Սելի Յեյթսին մեղադրել է «դավաճանության» մեջ և ավելացրել, որ նա «թույլ է» անօրինական միգրացիայի հարցերում:

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դեյնա Բոենթեն՝ մինչ այդ պաշտոնում Ալաբամայից ընտրված սենատոր Ջեֆ Սեշընզի թեկնածության հաստատումը Սենատի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG