Մատչելիության հղումներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ տեղ մերկասառույց է:

Նույն հաղորդագրության համաձայն, ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG