Մեկ ամերիկացի հատուկջոկատային զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել այսօր առավոտյան Եմենի Բայդա գավառում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Գործողության թիրախը «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի անդամներն էին:
New York Times-ի տեղեկություններով գործողությունը տևել է մոտ մեկ ժամ, որի ընթացքում ամերիկացի զինվորականների կատաղի դիմադրության են հանդիպել: Գործողության ընթացքում վթարային վայրէջք է կատարելնաև հատուկջոկատայիններին օդային աջակցություն ցուցաբերող V-22 Osprey մակնիշի ռազմական ինքնաթիռը, ինչի հետևանքով ևս մեկամերիկացի զինվորական է վիրավորվել:
Գործողության ընթացքում, ըստ ամերիկյան աղբյուրների, 14 իսլամիստ զինյալ է ոչնչացվել:
«Սա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանությամբ իրականացվածառաջին հակաահաբեկչականգործողությունն էր Մերձավոր Արևելքում», -գրում է New York Times-ը: