Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը շուրջ 1.6 մլրդ դրամ եկամտահարկի գումար է վերադարձրել հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով


Նորակառույց Երևանում, արխիվ
Նորակառույց Երևանում, արխիվ

Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տարեցտարի արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թվաքանակը:

«2015 թվականի ընթացքում վերադարձվել է շուրջ 274 միլիոն դրամ գումար, մասնակից անձինք եղել են 560-ը: 2016 թվականի ընթացքում վերադարձվել է 1 միլիարդ 350 միլիոն դրամի չափով եկամտային հարկի գումար` արդեն 1276 մասնակիցների: 2017 թվականի հունվարի 25-ի դրությամբ պետբյուջեից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 624 միլիոն դրամ», - նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանը:

Այս տարվա ընթացքում ևս, գործընթացը սահուն կերպով իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերադարձվող գումարների ենթադրյալ աճը, կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվում է հատկացնել շուրջ 2 միլիարդ դրամի չափով գումար: ՊԵԿ-ը նաև նախատեսում է պարզեցնել ընթացակարգերը:

2014 թվականի նոյեմբերին, հիշեցնենք, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2 հոդվածով, ըստ որի` ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվում է բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից կամ պետությունից բնակարան ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG