Ցուցարարները հրկիզել են աղբամաններն ու օրաթերթեր վաճառող արկղերը Վաշիգտոն Փոստ-ի մերձակայքում:
Երդմնակալությանը հետևած պաշտոնական ճաշկերույթի ընթացքում Դոնալդ Թրամփը մոտեցել է իր մրցակից, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի սեղանին՝ ձեռքսեղմամբ ողջունելով նրան:
«Ազատության» Վաշինգտոնի թղթակիցը նոր տեսանյութ է ուղարկել՝ Թրամփի դեմ շարունակվող բողոքի ցույցերից:
Ավարտվեց նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի պաշտոնամուտին նվիրված պաշտոնական ճաշկերույթը, որին ներկա էին բազմաթիվ նախկին ու ներկա պաշտոնյաներ:
Նոր վարչակազմը հյուրերից ոչ միայն երախտիքի ու շնորհավորանքի խոսքեր է ստացել, այլև նվերներ, այդ թվում՝ մեծ լուսանկար երդմնակալության արարողությունից, ԱՄՆ դրոշ և բյուրեղապակյա ծաղկամաններ Սլովենիայից՝ առաջին տիկին Մելանիա Թրամփի հայրենիքից:
Պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Թրամփը խնդրեց ներկաներին հոտնկայս ողջունել նախկին նախագահ Բիլ Քլինթոնին և նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Երդմնակալությունից հետո՝ իր առաջին ելույթում, սակայն, Թրամփը Քլինթոնին չէր հիշատակել՝շնորհակալություն հայտնելով միայն դեմոկրատ նախագահ Բարաք Օբամային և նրա տիկնոջը՝ Միշելին:
Դոնալդ Թրամփը`տիկնոջ և փոխնախագահ Մայք Փենսի ընտանիքի հետ, հեռանում է Կապիտոլիումից, որտեղ երդվեց Ավետարանի վրա և նախագահի պաշտոնում առաջին ելույթն ունեցավ:
Այժմ ԱՄՆ 45-րդ նախագահը ուղևորվում է դեպի Սպիտակ տուն: Ճանապարհին նրան են սպասում ոչ միայն աջակիցները, այլև հազարավոր ընդդիմադիրներ, որոնք առավոտից ցույցեր են անցկացնում Վաշինգտոնում՝Թրամփի երդմնակալության դեմ:
Դոնալդ Թրամփի պաշտոնամուտով Միացյալ Նահանգներում նոր պատմական ռեկորդ է սահմանվել: Այժմ երկրում միաժամանակ ապրում է վեց նախագահ. գործողը և 5 նախկին առաջնորդներ՝ Ջիմի Քարտերը (պաշտոնավարել է 1977–1981 թթ), Ջորջ Բուշ ավագը (1989–1993), Բիլլ Քլինթոնը(1993–2001), Բուշ կրտսերը (2001–2009) և Բարաք Օբաման (2009–2017):
Վաշինգտոնում մեկնարկում է Թրամփի երդմնակալությանը նվիրված շքերթը:
Նորընծա առաջնորդին ուղեկցող ավտոշարասյունը քիչ առաջ կանգ առավ դեպի Սպիտակ տուն տանող ճանապարհին,և նախագահը՝տիկնոջ հետ, ավանդույթի համաձայն, ոտքով անցավ ճանապարհի մի հատվածը:
«Վաշինգտոն Փոսթ»-ի մերձակայքում այրվել է լիմուզինը, որի պատուհաններն ավելի վաղ կոտրել էին Թրամփի դեմ դուրս եկած ցուցարարները:
"Մտմտում ենք՝ կպայթի՞ այն, թե՞ ոչ", - Թվիթերում գրել է պարբերականի լրագրողներից մեկը:
ԱՄՆ 45-րդ նախագահը ժամանեց Սպիտակ տուն, որտեղից էլ կսկսի իր քառամյա պաշտոնավարումը: