Մատչելիության հղումներ

Լայվբլոգ․ Թրամփի երդմնակալությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը երդմնակալությունից րոպեներ անց առաջին օրենքը ստորագրեց, որը թույլ կտա պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում:

Այս ամիս Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը վերացնում է օրենսդրական պահանջը, ըստ որի զինվորականը քաղաքացիական պաշտոնի անցնելուց առաջ զինվորական ծառայությունը պետք է յոթ տարի առաջ թողած լիներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Մատիսը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից: Սպիտակ տան մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ Թրամփը այլ փաստաթղթեր է ստորագրել, որոնց թվում են մի քանի նշանակումներ իր վարչակազմում և հայրենասիրության ազգային օրվա մասին հայտարարություն:

Դոնալդ Թրամփի դեմ ցույցերն ուղեկցվում են բռնություններով ու ձերբակալություններով, ըստ CNN-ի, այս պահի դրությամբ առնվազն 90 մարդ է ձերբակալվել: Իրավապահները արցունքաբեր գազ ու խլացնող նռնակներ են կիրառել:

Ոստիկանությունը հաղորդում է, որ շուրջ 100 ցուցարարներ երկաթե ձողերով ու այլ միջոցներով մեքենաներ են վնասել, գույք կոտրել ու փոքրածավալ հրդեհներ սադրել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, իրավապահների և ցուցարարների միջև բախում է արձանագրվել Թրամփի երդմնակալությունից առաջ:

«Ասոշիեյթեդ պրեսի» հաղորդմամբ, մի քանի ժամ անց ցուցարարների թիվը զգալի ավելացել է, ոստիկանության ու ակտիվիստների միջև բախումները այս պահին էլ շարունակվում են:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը շնորհավորում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին և կոչ անում ամրապնդել հայ-ամերիկյան կապերը նոր, վճռական քայլերի միջոցով:

Հայ դատի գրասենյակը ընդգծել է երեք հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ակնկալում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդում: Դրանք են․

«Պատշաճ նշել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության բացահայտ դեպք՝ մարտահրավեր նետելով Թուրքիայի կողմից արդարադատության խոչընդոտմանը այս դեռ չպատժված հանցագործության համար: Ինչպես նաև, մերժել Թուրքիայի՝ ամերիկյան քաղաքականությունում հայկական հարցերը ուղղորդելու ջանքերը:

Առաջ մղել երկարատև ու ժողովրդավարական խաղաղություն Կովկասսում՝ ճանաչելով և աջակցելով Արցախի անկախ հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ):

Ընդլայնել հայ-ամերիկյան տնտեսական, ռազմական և քաղաքական գործընկերությունը և աջակցել ապահով, բարգավաճ և ժողովրդավարական Հայաստանին», - նշված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:

Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները՝

* Էներգետիկ ծրագիր, որի առանցքում է առաջին հերթին Ամերիկայի շահը

*Արտաքին քաղաքականություն՝կրկին նախ՝ Ամերիկան կարգախոսով

*Աշխատատեղերի վերադարձ ու բարգավաճում

*Ռազմական հզորության ամրապնդում

*Առևտրային գործարքներ, որոնք նպաստավոր կլինեն անխտիր բոլոր ամերիկացիների համար:

Նշվում է նաև, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմը մտադիր է չեղարկել Բարաք Օբամայի՝ «Կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների ծրագիրն» ու այլ բնապահպանական նախաձեռնություններ:

«Այդ սահմանափակումների վերացումը կօգնի ամերիկացի աշխատողներին, կնպաստի աշխատավարձերի բարձրացմանը ավելի քան 30 միլիարդով՝հաջորդ 7 տարվա ընթացքում», - հայտարարում է Սպիտակ տունը:

Սպիտակ տան կայքն արդեն թարմացվել է:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG