Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հունվարի 10-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, քննարկվել են շրջանների և մայրաքաղաքի 2016 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման նախնական արդյունքները և նախանշվել 2017 թվականի անելիքները:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG