Մատչելիության հղումներ

Քերրին զգուշացնում է Թրամփին, որ չի կարելի չեղյալ հայտարարել Իրանի հետ համաձայնագիրը


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին զգուշացրել է հունվարի 20-ից կառավարման լծակները ստանձնող Թրամփի վարչախմբին, որ չի կարելի չեղյալ հայտարարել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, քանի որ դրա շնորհիվ աշխարհը ավելի ապահով է դարձել, իսկ Թեհրանը զրկվել է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ տեխնիկական պայմաններից:

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, պնդելով, որ այն կնքած գերտերությունները չափազանց մեծ զիջումների են համաձայնել և կոչ է արել հրաժարվել դրանից:

Այս համաձայնագրով Իրանը պարտավորվել է կրճատել իր միջուկային ծրագիրը` միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց:

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ համաձայնագրի արդյունքում Թեհրանը կրճատել է իր ունեցած հարստացված ուրանի պաշարները` 12,000 կիլոգրամից հասցնելով ընդամենը 300 կիլոգրամի:

«Համաձայնագիրը փաստացի արգելափակել է միջուկային զենք ստեղծելու բոլոր ճանապարհները Իրանի համար», - ասել է Քերրին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG