Մատչելիության հղումներ

Պուտին. Պալմիրայում տեղի ունեցողը կոալիցիայի, Սիրիայի և Ռուսաստանի գործողությունները չհամաձայնեցնելու արդյունք է


«Այն, ինչ տեղի է ունենում Պալմիրայում, այսպես կոչված, միջազգային կոալիցիայի, սիրիական իշխանությունների և Ռուսաստանի գործողությունները չհամաձայնեցնելու արդյունք է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Տոկիոյում ռուս-ճապոնական բանակցություններին հաջորդած ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

«Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է համախմբել ջանքերը», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Երկուշաբթի օրը հայտարարվեց, որ սիրիական բանակը կորցնում է վերահսկողությունը պատմամշակութային քաղաք համարվող Պալմիրայում: Պաշտոնական Դամասկոսը հաստատեց, որ «Իսլամական պետության» ջիհադիստները կրկին գրավել են Պալմիրան:

«Իսլամական պետության» զինյալները, հիշեցնենք, Պալմիրան գրավել էին անցյալ տարվա մայիսին, ականապատել էին տարածքն ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Կառավարական զորքերին շուրջ մեկ տարի անց հաջողվել էր ետ գրավել քաղաքը, սակայն, վերջին օրերին ջիհադիստները սկսել են գրոհել այն` կրկին իրենց վերահսկողության տակ առնելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG