Մատչելիության հղումներ

Մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 հազար մարդ է դուրս բերվել Հալեպից


Հաշտեցման ռուսական Կենտրոնի փոխանցմամբ, մեկ օրվա ընթացքում Հալեպի արևելյան հատվածից դուրս է բերվել 6 հազար 462 մարդ, այդ թվում՝ մոտ 3 հազար զինյալ ու 301 վիրավոր։

«Մարդատար ավտոբուսներին ու շտապօգնության մեքենաներին ուղեկցել են հաշտեցման ռուսական Կենտրոնի սպաներն ու գործում ներգրավված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները», - ասված է կենտրոնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG