Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական բանակը կորցրեց Պալմիրայի նկատմամբ վերահսկողությունը


Սիրիա - Ռուս զինծառայողները պարեկություն են իրականացնում ԻՊ-ից ազատագրված Պալմիրայում, մայիս, 2016թ․

Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է կարևոր թաղամաս Հալեպում, սակայն զորքերը հետ է քաշել հնագույն Պալմիրա քաղաքից, քանի որ «Իսլամական պետության» զինյալներին հաջողվել է կրկին վերահսկողություն տակ առնել Պալմիրան։

Զինյալները Պալմիրան գրավել էին անցյալ տարվա մայիսին, ականապատել էին քաղաքը ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Կառավարական զորքերը Պալմիրան հետ էին գրավել այս գարնանը, սակայն վերջին օրերին ջիհադիստները սկսել են գրոհել` այն կրկին իրենց վերահսկողության տակ առնելու համար:

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե սիրիական բանակի ու իրենց աջակցությամբ «Իսլամական պետության» ավելի քան 300 ահաբեկիչ է սպանվել Պալմիրա քաղաքի համար մղվող մարտերի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG