Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պատգամավորից պահանջում են ներողություն խնդրել լրագրողից


Լրագրող Վահե Մակարյանը գործընկերներին պատմում է տեղի ունեցածը, 7-ը դեկտեմբերի, 2016թ․
Լրագրող Վահե Մակարյանը գործընկերներին պատմում է տեղի ունեցածը, 7-ը դեկտեմբերի, 2016թ․

Հայաստանյան լրագրողական 9 կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել երեկ Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից պահանջելով ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից, իսկ խորհրդարանի էթիկայի հարցերով հանձնաժողովից՝ քննարկել պատգամավորի վարքագիծը:

Այսօրվա հայտարարությունում, որը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը և այլ կազմակերպություններ, մասնավորապես, ասված է․ - «Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք կորցնում են ինքնատիրապետումն անհաճո հարցեր լսելիս և թույլ են տալիս իրենց զբաղեցրած դիրքին ոչ հարիր արարքներ։ Պահանջում ենք պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից՝ անհապաղ ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից և ապագայում բացառել լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելն ու անվայել պահվածք դրսևորելը, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովից՝ քննարկել պատգամավորի՝ այս միջադեպում դրսևորած վարքագիծը և հրապարակել իր եզրակացությունը»։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը երեկ հայտարարել էր, որ Ազգային ժողովի շենքի միջանցքներից մեկում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր դեմքին։ Հակոբյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լրագրողին հարվածելու փաստը, միայն պնդելով՝ Մակարյանն իրեն կոռեկտ չի պահել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG