Իտալիայում այսօր սահմանադրական հանրաքվե է։
Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այս հանրաքվեն կարող է Եվրամիության նկատմամբ իտալացիների վերաբերմունքի իսկական թեստ դառնալ:
Հանրաքվեում դրված է Եվրամիության կողմնակից վարչապետ Մատեո Ռենցիին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու առաջարկը, ինչը, ըստ կառավարության, անհրաժեշտ է երկրում տնտեսական բարեփոխումներն արագ իրականացնելու համար:
Եվրամիության դեմ հանդես եկող կուսակցությունները քաղաքացիներին հորդորում են դեմ քվեարկել, հուսալով, որ բացասական արդյունքը Ռենցիին կստիպի հրաժարական ներկայացնել, ինչը կընձեռի եվրոյի գոտուց դուրս գալու կամ էլ ընդհանրապես Եվրամիությունից հեռանալու հնարավորություն: