Ուկրաինան հրթիռների արձակմամբ զորավարժություններ է սկսել Խերսոնի շրջանում, հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի «Հարավ» հրամանատարության խոսնակ Վոլոդիմիր Կրիժանովսկին:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրիժանովսկին հայտնել է, որ «ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»: «Ռուսաստանի Դաշնության կողմից արձագանք չկա: Ուկրաինական զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավերը դիրքավորվել են Ղրիմի արևմտյան ափին՝ ամրապնդելու թերակղզու հակաօդային պաշտպանությունը ի պատասխան Ուկրաինայի զորավարժությունների: