Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր քննարկեց և միաձայն կողմ քվեարկեց գազի սակագինը նվազեցնելու՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմումին։
Ըստ այդ, մասնավորապես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն, գործող 146 հազար 700 դրամի փոխարեն հունվարի 1-ից կդառնա 139 հազար դրամ։ Սակագները կնվազեն նաև սպառողների ևս չորս խմբի համար:
«Մենք նկատեցինք, որ սպառման այս սակագնի իջեցումը մեզ կբերի լրացուցիչ հասույթ, քանի որ սպառման ծավալները կաճեն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։
Մանրամասներն՝ ավելի ուշ