Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը


Նոյեմբերի 22-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում առաջին անգամ Վարդան Հարությունյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, Հարությունյանը կարևորել է Հայաստանի հարկային համակարգի արդիականացման համատեքստում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել արդյունավետ դարձնելու պատվիրակության հետ հանդիպումները: Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն շարունակելու է ջանքերը նպատակաուղղել՝ ստվերի դեմ պայքարն արդյունավետ բոլոր ուղիներով իրագործելու համար: Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ երկուստեք կարևորվել է ծրագրի հաջող ավարտն ըստ ժամանակացույցի և պատշաճ մակարդակով ապահովելը: Կողմերը համաձայնել են ձեռնարկել բոլոր քայլերը՝ 2018 թվականին ընդառաջ Հարկային օրենսգրքի կիրարկումը պատշաճ և լիարժեք իրականացնելու նպատակով էլեկտրոնային համակարգերի ներդրումն առանց խոչընդոտների ավարտին հասցնելու համար:

Տպավորված լինելով ՊԵԿ նախագահի հետ հանդիպումից՝ Միգարա դե Սիլվան գնահատել է Վարդան Հարությունյանի՝ որպես կոմիտեի ղեկավարի, մոտեցումը. «Ողջունելի է, որ խնդիրների լուծման հարցում օպերատիվ որոշումներ կայացնելու Ձեր փորձը մասնավոր ոլորտից տեղափոխել եք պետական համակարգ՝ պատրաստակամորեն փորձելով գտնել նաև բիզնես դաշտի առաջընթացը խաչընդոտող հարցերի լուծման ուղիները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG