Մատչելիության հղումներ

Կվիրիկաշվիլին կրկին առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր հավանություն է տվել Գիորգի Կվիրիկաշվիլիին երկրի վարչապետի պաշտոնում վերանշանակելու վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած առաջարկին:

Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած հաղորդագրության համաձայն Կվիրիկաշվիլիի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվել է խորհրդարանականներին և նրան հանձնարարվել է յոթնօրյա ժամկետում կառավարություն ձևավորել:

Վրաստանի նորընտիր խորհրդարանը աշխատանքը սկսեց երեկ: Առաջին իսկ նիստի ընթացքում խորհրդարանականները ընտրեցին օրենսդիր մարմնի նոր ղեկավարին: Քվեների 118 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ այդ պաշտոնում ընտրվեց «Վրացական երազանք» կուսակցության անդամ, 38-ամյա Իրակլի Կոբախիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG