Մատչելիության հղումներ

Անցկացվել են հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ


ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Մրցումներին զուգահեռ ստուգվել է նաև վրանային ավանում անձնակազմի հանգստի, ժամանցի և առօրյայի կազմակերպումը:

Ամփոփելով մրցումների արդյունքները` զորամիավորման հրամանատարությունը կարևորել է ճամբարային հավաքների և նմանաբնույթ մրցույթների անցկացումը, որոնց ընթացքում մրցակցային առողջ մթնոլորտում կատարելագործվում է զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների մակարդակը:

Մրցումներում լավագույն արդյունքներ գրանցած հրետանավորները խրախուսվել են զորամիավորման հրամանատարության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG