Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Հայաստանի նախագահը ընդգծել, թե վստահ է՝ հայ-ամերիկյան քաղաքական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի նախագահ Թրամփի վարչակազմի օրոք, այլև նոր շունչ կստանա:

Հայաստանի նախագահի լրատվական վարչության փոխանցմամբ, Բրիջիթ Բրինքն իր հերթին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է հետաքրքրված լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումներով, շարունակելու է նաև հանձնառու լինել ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված վերջին պայմանավորվածությունների իրագործմանը:

«ՀՀ նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ, առանց որի, Հանրապետության նախագահի համոզմամբ, այդ ոլորտներում այսօր ակնհայտ առաջընթացը դժվար է պատկերացնել: Այդուհանդերձ, ըստ ՀՀ նախագահի անհրաժեշտ է ստեղծել երկխոսության նոր ձևաչափեր ու հարթակներ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը գոհունակությամբ է խոսել այցի շրջանակում Հայաստանում ունեցած քննարկումների մասին, նշելով, որ դրանք լրացնում են ընթացիկ տարվա հոկտեմբերին Վաշինգտոնում հաջողությամբ կայացած Հայաստան-ԱՄՆ միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպումների արդյունքները», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG