Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհներն անցանելի են, Լարսի անցակետը բաց է


Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Լեռնային ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) փոխանցում է նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 8-12-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG