Մատչելիության հղումներ

Առաջին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 միլիոն դրամով


Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով, որին մասնակցել են խնդրին առնչվող արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել Փրկարար ծառայության ղեկավար կազմի պատասխանատուներին:

«ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը, ԱԻ նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 միլիոն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Երիցյանի մեկ այլ հանձնարարությամբ, կվերանայվեն պայթեցման ոլորտին առնչվող օրենքները և կմշակվեն առաջարկություններ` խստացնելու ընկերություններին լիցենզիաներ տրամադրելու կարգը, առավել հստակ սահմանելու պատասխանատվության ոլորտները և հսկողությունը նման գործընթացների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG