Մատչելիության հղումներ

Կառավարությունն աջակցում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհված ՀՀ քաղաքացիների ընտանիքներին և տուժածներին


Ռուսաստան - Վթարված ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ․
Ռուսաստան - Վթարված ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Կառավարության այսօրվա որոշմամբ պետական աջակցություն կցուցաբերվի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանում՝ Հյուսիսային Օսիայում, Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած Հայաստանի 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին:

Որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 10 միլիոն դրամ կհատկացվի:

Հատկացված միջոցներից ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1․5 միլիոն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ:

Որոշմամբ նախատեսվում է նաև ըստ պահանջի ապահովել Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը Հայաստան՝ հոգալով տեղափոխման ծախսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG