Երեկ ժամը 16-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ։
«Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը և այն շրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի ևս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետևանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։