Մատչելիության հղումներ

Կարապետյանը կարևորում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը


Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

«Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Իվան Վոլինկինը նշել է, որ հավատում է Հայաստանի նոր կառավարության գործունեության հաջողությանը՝ ավելացնելով, որ պատրաստ է աջակցել համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում», - նշված է կառավարության հաղորդագրությունում :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG