Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին 70-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ձեր գործերում ակներև է հավատարմությունը մարդասիրության և ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների: Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից եք, որի ստեղծագործություններում առկա են մտավորականի ցավն ու մտահոգությունը, ինչպես նաև անսահման սերն ու հավատը հարազատ երկրի ապագայի հանդեպ: Ձեր հրապարակախոսական գրիչը միշտ եղել է սուր և արդիական, արծարծել հասարակությանը հուզող հրատապ հարցեր, ուշադրություն հրավիրել կարևոր խնդիրների վրա և առաջարկել իրատեսական լուծումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG