Մատչելիության հղումներ

ՀՎԿ-ն արձագանքել է Էդմոն Մարուքյանի կոչին


«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կոչին` Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կան լոկալ ազդեցության քաղաքական ուժեր և ուժեր, որոնք հանրապետական մասշտաբի ազդեցություն ունեն», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում, - «Շնորհավորում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը Վանաձորում գրանցած լավ ցուցանիշների համար և միաժամանակ արձանագրում, որ «Լուսավոր Հայաստանը» Հանրապետության որևէ այլ համայնքում էական արդյունքներ չի գրանցել, մինչդեռ «Հայկական վերածնունդը» և´ Գյումրիում և´ Վանաձորում գրանցել է կայուն երրորդ ցուցանիշը, ակտիվորեն մասնակցել և հաղթել է հանրապետության հարյուրավոր համայնքներում՝ համայնքի ղեկավարների և ավագանիների ընտրություններում: Հաշվի առնելով վերը նշված փաստը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է երկու տարբերակ: Առաջին, որ ՀՎԿ-ն պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին կմիանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: Տարբերակ երկրորդ` մենք առաջարկում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի իրենք Վանաձորում միանան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը»:

ՀՎԿ-ն հավելել է. - «Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ միայն լայն հասարակական-քաղաքական համախմբումը հնարավորություն կտա երկրում որոկական փոփոխություն արձանագրել և, եթե «Լուսավոր Հայաստանը» իսկապես այդ իրական փոփոխությունների ջատագովն է, ապա սա շատ լավ հնարավորություն է համատեղել ուժերը և գործընթացը մեկնարկել հենց Վանաձորից` հետագայում այն տարածելով ամբողջ երկրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG