Մատչելիության հղումներ

ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչը պնդում է, որ ընտրակեղծիք է կանխել


ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, պնդելով, որ ընտրատեղամասի մոտ երկու քաղաքացիների խոսակցություն է լսել, որից եզրակացրել է, որ վերջիններս ընտրակեղծիքներ են նախապատրաստում:

«Մոտեցել, ասել եմ՝ այս ի՞նչ ցուցակ է: Կինը անմիջապես փախավ, իսկ տղամարդը ասաց, որ որևէ ցուցակ իր ձեռքին չկա», - պատմեց Հարությունյանը: - «Ես մինչև այդ զանգեցի ոստիկանություն և տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ինքը փորձում էր փախչել: Մինչև այդ մոտեցան լրատվամիջոցների ներկայացուցիչները, մոտեցան նաև ոստիկանության մեքենաները և դրանով մեր ընդհարումը ավարտվեց», - պատմեց ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG