Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարիի հետ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկրների միջև համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Այս առումով կարևորվել են փոխադարձ բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, միջկառավական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ տարեցտարի խորանում են գործարար կապերը, ընդլայնվում է առևտրաշրջանառությունը, որն արդեն կազմում է շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։
Իրաքի արտգործնախարարն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է երկրում ահաբեկչության դեմ մղվող պայքարի, կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջային մի շատ հրատապ խնդիրների շուրջ։
Ուղիղ հեռարձակում