Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալլեմի հետ:
Հայաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, հանդիպմանը մտքեր են փոխանակվել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, այդ ուղղությամբ միջազգային նախաձեռնությունների վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն և կիրականացվեն, ինչը ճանապարհ կհարթի ճգնաժամի խաղաղ կարգավորման համապարփակ բանակցությունների մեկնարկի համար: