Մատչելիության հղումներ

ԱՄՆ ու ՌԴ-ն համաձայնության են եկել սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում


Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը Ժնևում մամուլի ասուլիսից հետո, 9-ը սեպտեմբերի, 2016թ.

Ջոն Քերրին ու Սերգեյ Լավրովը Ժնևում մամուլի ասուլիսից հետո, 9-ը սեպտեմբերի, 2016թ.

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնության են եկել սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում երեկ Ժնևում աննախադեպ երկար՝ 14 ժամ շարունակված բանակցություններից հետո:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մշակած ծրագիրը նախատեսում է, որ առաջիկա երկուշաբթիից պատերազմող կողմերը զենքերը վայր կդնեն, կստեղծվի հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն՝ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի համար, կապահովվի մարդասիրական օգնության տրամադրումը:

Սրանք շրջադարձային համաձայնություններ են, որոնց իրագործումը թույլ կտա հակամարտող կողմերին անցնել խաղաղ բանակցությունների, հայտարարել է Քերրին:

Վաշինգտոնը հավաստիացնում է՝ սիրիական ընդդիմությունն աջակցում է այս ծրագրին։ Ըստ Կրեմլի, դրան կողմ է նաև Սիրիայի կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG