Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան


Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի
Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության (ՆՀՎ) իրականացրած միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք դեպքեր: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է շուրջ 140 գրամ թմրամիջոց, որից 123․36 գրամը` «մեթամֆետամին» տեսակի:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ թմրանյութերի ներկրման փորձերի զգալի մասը կանխվել է Մեղրիի մաքսակետում: Հայ-իրանական սահմանին ապօրինի ճանապարհով թմրանյութերի տեղափոխման դեպքերի հեղինակները մեծամասամբ Իրանի քաղաքացիներ են: Մաքսանենգները որպես թմրանյութի հիմնական թաքստոց օգտագործել են իրենց դրամապանակներն ու քարտապանակները, քաղաքացիներից մեկն էլ ապրանքը թաքցրել էր ճամպրուկի պաստառի տակ:

Իսկ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը, ըստ հաղորդագրության, ՆՀՎ վարչության աշխատակիցները Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել են Երևանում բերման ենթարկված «Օպել Աստրա» մեքենայի ուղևորների մոտից, ովքեր հայտարարել են, որ թմրամիջոցն իրենց ուղարկվել է ԱՄՆ-ից: ՊԵԿ-ը նշում է, որ համաձայն Հայաստանի Քրեական օրենսգրքի հավելված 1-ի` «մեթամֆետամինի» 1․5 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG