Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Boeing-ին և Airbus-ին թույլ տվեց օդանավեր վաճառել Իրանին


Օդանավերը, որոնք Airbus-ը վաճառելու է Իրանին
Օդանավերը, որոնք Airbus-ը վաճառելու է Իրանին

Միացյալ Նահանգները Boeing և Airbus ընկերություններին Իրանին օդանավեր վաճառելու արտոնագրեր է տրամադրել:

The New York Times-ի փոխանցմամբ՝ Boeing-ի խոսնակը հայտնել է, որ ընկերությունը Իրանի ազգային ավիափոխադրող Iran Air ընկերությանը 80 օդանավ վաճառելու թույլտվություն է ստացել: Airbus-ը հաստատել է, որ սկզբնապես Իրանին վաճառելու է 17 օդանավ, իսկ գործարքը կնքվել է ընդհանուր առմամբ 118 ինքնաթիռի համար և կազմում է 22.8 միլիարդ եվրո:

Լինելով եվրոպական ընկերություն՝ Airbus-ը պետք է ստանար նաև Միացյալ Նահանգների թույլտվությունը վաճառք իրականացնելու համար, քանի որ ընկերության օդանավերում կան ամերիկյան արտադրության բազմաթիվ մասեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG