Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ


Էդվարդ Նալբանդյան և Լամբերտո Զանիեր, արխիվ
Էդվարդ Նալբանդյան և Լամբերտո Զանիեր, արխիվ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերն անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG