Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով ևս երկու քաղաքացու մեղադրանքներ են առաջադրվել


Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ևս երկու անձանց մեղադրանքներ են առաջադրվել:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն, քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG