Մատչելիության հղումներ

Սպիտակ տունն աջակցում է Հալեպ մարդասիրական օգնություն հասցնելու ՄԱԿ-ի ջանքերը


Սպիտակ տունը հայտարարել է, որ աջակցում է Հալեպին մարդասիրական օգնություն ՄԱԿ-ի ջանքերին և կողջունի Ռուսաստանի կառուցողական մասնակցությունը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է մարդասիրական օգնությունը մարդկանց հասցնելու շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերելուն ուղղված ՄԱԿ-ի ջանքերին», - Reuters գործակալության փոխանցմամբ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը՝ մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնեցրած 48 ժամյա մարդասիրական հրադադարի հայտարարման վերաբերյալ լրագրողների հարցին ու հավելել, որ ԱՄՆ-ը նաև կողջունի Ռուսաստանի և բոլոր այլ կողմերի ջանքերը այս ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG