Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը վերադարձրեց «Հիմնադիր խորհրդարանի» ձայնային տեխնիկան


Քիչ առաջ Ոստիկանությունը վերադարձրեց «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման ձայնային տեխնիկան, սակայն այդպես էլ որևէ բացատրություն չներկայացվեց, թե հանրահավաքների ժամանակ օգտագործվող տեխնիկան ինչու մոտ երեք ժամ պահվեց ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։

Հիշեցնենք, ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վահրամ Պետրոսյանը «Ազատությանը» հայտնել էր, որ երեկոյան ժամը 9։30-ի սահմաններում, երբ Ազատության հրապարակում ավարտվել էր «Սասնա ծռեր» զինված խմբավորման աջակիցների հանրահավաքը, ոստիկանությունը հավաքի ժամանակ օգտագործվող ձայնային տեխնիկան տեղափոխող պատահական տաքսին տեղափոխել է Երևանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ։

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Մալաթիայի բաժանմունում գտնվող մեքենան որոնման մեջ է, այն կկնքվի, և եթե պարզվի, որ ձայնային տեխնիկան որևէ կապ չունի մեքենայի հետ, այն շուտով կվերադարձվի «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG