Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանը» հայտնում է, որ Ոստիկանությունը առգրավել է իր ձայնային տեխնիկան


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը Ազատության հրապարակում, 4-ը օգոստոսի, 2016
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը Ազատության հրապարակում, 4-ը օգոստոսի, 2016

Այսօր երեկոյան ժամը 9։30-ի սահմաններում, երբ Ազատության հրապարակում ավարտվել էր «Սասնա ծռեր» զինված խմբավորման աջակիցների հանրահավաքը, ոստիկանությունը հավաքի ժամանակ օգտագործվող ձայնային տեխնիկան տեղափոխող պատահական տաքսին տեղափոխել է Երևանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց «Հիմնադիր խորհրդարան» (ՀԽ) ընդդիմադիր շարժման անդամ Վահրամ Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ տաքսին ՃՈ տուգանային հրապարակ տեղափոխելուց հետո ՀԽ անդամներին հայտնել են, որ այդ ավտոմեքենայով մեկ ամիս առաջ հանցագործություն է կատարվել։ Դրանից հետո մեքենան տեղափոխել են Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք։ «Ազատության» նկարահանող խումբը այդ պահին Մալաթիայի բաժանմունքում է, և ոստիկանները որևէ տեղեկություն չեն հայտնում տեղի ունեցածի վերաբերյալ։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները տարակուսած են՝ եթե տաքսիի հետ խնդիր կա, ինչո՞ւ չեն վերադարձնում ձայնային տեխնիկան։

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ Մալաթիայի բաժանմունում գտնվող մեքենան որոնման մեջ է, այն կկնքվի, եթե պարզվի, որ ձայնային տեխնիկան որևէ կապ չունի մեքենայի հետ, այն շուտով կվերադարձվի «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG