Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) հուլիսի 29-ին ժամը 22։48 ահազանգ է ստացվել, որ այրվում է Սարի թաղ 5-րդ շարք թիվ 1 տան տանիքը:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ տան պարսպի մոտ այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ. հրդեհը մարվել է տեղի ուժերով», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։